
Սոսի Թաթիկյանը ֆեսյբուքի իր էջում գրել է․
Մարզերից եկած մարդկանց ստիպել, որ ավտոմեքենան թողնեն Երևանի մատույցներում և քաղաքի ներսում ավտոբուսով շարունակեն ճանապարհը՝ ակնհայտ խտրական վերաբերմունք է մարզերում ապրող բնակչության հանդեպ՝ նրանց ստորադասելով Երևանում ապրողներից։
Իսկ ի՞նչ եք անելու GG֊ի մարզերում ապրող վարորդների հետ, ում ապրուստի միակ միջոցը տաքսի քշելն է։ Դրա փոխարեն արգելեք մեծ բեռնատարերի ու տրակտորանման փոխադրամիջոցների երթևեկությունը Երևանի կենտրոնում, ինչպես դա արվում է այլ առանցքային քաղաքներում ամբողջ աշխարհում։
Դա նաև խելացի քայլ չէ, քանի որ սոցիալական դժգոհություն կարթնացնի մարզերում ապրողների շրջանում, և ավելի կխորացնի Երևանում ու մարզերում ապրողների միջև սոցիալական բաժանումը։ Դա բացասական երկարաժամկետ հետևանքների կհանգեցնի հասարակության շրջանում։
Կարծում եմ, որ դա աննախադեպ է՝ նման բան ոչ մի երկրում չեմ տեսել կամ լսել, իսկ ես 13 երկրում եմ ապրել չորս մայրցամաքում /Եվրոպա, Ասիա, Աֆրիկա և ԱՄՆ/, ու 68 երկրում ճամփորդել։
Առաջարկում եմ ուսումնասիրել եվրոպական քաղաքների, օրինակի համար, Փարիզի փորձը, որտեղ հաջողվել է բեռնաթափել ծանր երթևեկությունը։
