Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/10/2026
share

COP17-ին ընդառաջ. Հայաստանը պետք է պաշտպանի բնապահպան իրավապաշտպաններին եւ միջոցներ ձեռնարկի հանրային մասնացկության դեմ ռազմավարական հայցերի առնչությամբ․ հայտարարություն

COP17-ին ընդառաջ Մարդու իրավունքների տուն Երևանը և Հյուման Ռայթս Հաուս հիմնադրամը (Human Rights House Foundation) համատեղ հայտարարությամբ կոչ են անում Հայաստանի իշխանություններին ապահովել անվտանգ և նպաստավոր միջավայր բնապահպան իրավապաշտպանների համար և ուժեղացնել հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի՝ SLAPP-երի դեմ պաշտպանության մեխանիզմները։

Այս կոչը հատկապես արդիական է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի համատեքստում։ Հոկտեմբերի 10-ին Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ազդարարեց հանքի շահագործման մեկնարկը, մինչդեռ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և ակտիվիստներ շարունակում են բարձրաձայնել ծրագրի բնապահպանական ազդեցության, հանրային մասնակցության և Հայաստանի միջազգային պարտավորությունների հետ կապված լուրջ մտահոգություններ։

Բնապահպանական քաղաքականության շուրջ նման սկզբունքային քննարկումների պայմաններում հատկապես կարևոր է, որ բնապահպան իրավապաշտպանները, լրագրողները, ակտիվիստներն ու ազդակիր համայնքները կարողանան ազատորեն բարձրաձայնել իրենց մտահոգությունները՝ առանց ճնշման, ահաբեկման կամ չարաշահող դատական գործընթացներիվտանգի։

Մարդու իրավունքների տուն Երևանը և Հյուման Ռայթս Հաուս հիմնադրամը  կոչ են անում Հայաստանի իշխանություններին՝

•           պաշտպանել բնապահպան իրավապաշտպաններին ճնշումներից և դատական հետապնդումներից,

•           ամրապնդել SLAPP-երի դեմ իրավական երաշխիքները՝ Եվրոպայի խորհրդիCM/Rec(2024)2 հանձնարարականին համապատասխան,

•           ապահովել ազդակիր համայնքների և քաղաքացիական հասարակության իրական ուբովանդակալից մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացմանը։

Որպես COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանը հնարավորություն ունի ցույց տալու, որ բնապահպանական առաջնորդությունը նաև նշանակում է պաշտպանել նրանց, ովքեր բարձրաձայնում են բնապահպանական խնդիրներն ու պաշտպանում հանրային շահը։

Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ այստեղ։

facebook sharing button facebook