Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/10/2026
share

Հիջաբի դեմ բողոքի ցույցեր՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և այլ բնակավայրերում

Բաքվի մետրոյի «Մայիսի 28» կայարանի մոտակայքում ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու փորձ կատարած անձինք։ Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ները գրում են, որ միջադեպը տեղի է ունեցել միասնական դպրոցական համազգեստի՝ հիջաբի, ներդրման որոշման դեմ բողոքի ակցիա անցկացնելու փորձի ժամանակ։

 

Նախնական տվյալներով՝ տարածքում հերթապահող ոստիկանները կանխել են «հասարակական կարգի խախտումը» և բերման ենթարկել մի խումբ մարդկանց։ Ձերբակալվածները 200-ից ավելի են։ Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել էր 37 մարդու ձերբակալման մասին՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։

 

Բաքվում և Ադրբեջանի մի շարք այլ քաղաքներում հիջաբ կրող աշակերտներին և ուսուցիչներին, նոր կանոնակարգով, թույլ չէին տվել մասնակցել դասերին: Ծնողներն ու աշակերտները դուրս էին եկել դպրոցների առջև բողոքի ցույցերի։

 

Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ին որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։

 

Հիջաբ բառը թեև որոշման չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորերի արգելք։ Բացի այդ՝  հիջաբ կրող ուսուցիչներին ևս  արգելվում է  դասավանդել։

facebook sharing button facebook