
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։
Համաձայն «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության վերաբերյալ», «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող մաքրող միջոցների», «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության», «Խաղալիքների անվտանգության», «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության», «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների», «Փաթեթվածքի անվտանգության» ստուգման վերաբերյալ ստուգաթերթերի։
Վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրվել է, որ Ընկերության կողմից ներմուծված՝ համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի։
Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով ՇՎՏՄ-ի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր։ Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
