
Սիսիանում 55-ամյա կինը դասապատրաստման ժամանակ մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։ Կինը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․
«Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։ Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։
Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։ Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,-նշված է Ոստիկանության հաղորդագրությունում։
