
«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման անդամ Սերյան Ենոքյանը ֆեյսբուքի իր էջում ահազանգում է․
«Նկարում փոս է, փոսի մեջ՝ ջուր, ջրի մեջ՝ աղբ, աղբի մեջ՝ բակտերիաներ, որոնց գոյության մասին Վանաձորի համայնքապետարանը դժվար թե իմանա։
Վանաձորի Խնձորուտ 2-րդ փողոցն է՝ գերեզմաններից դեպի Բազում բարձրացող ճանապարհը։ Դեպի 3-րդ փակուղի բարձրացող խաչմերուկում փոս ա արվել գրեթե 3 շաբաթ առաջ։ Մինչև էսօր էդ փոսը կա, մինչև էսօր համայնքապետարանի ոչ մի պատկան մարմնի մտքով չանցավ հետևել գործընթացին։
Գիտեք, երբ համայնքը նշում է իր 200-ամյակը՝ որպես բնակավայր (չգիտեմ՝ ինչ թվերի հանրագումարով են 200-ը ստացել), ու միլիոններ են դուրս գրվում բենեֆիսի երեկո կազմակերպելու համար, կարելի էր բենեֆիսի, օրինակ, հրավառության փողերը տրամադրել քաղաքի բարելավմանն ու նմանատիպ փոսերը փակելուն։
Բենեֆիսի մասից ուղղակի ահավոր զզված՝ արագ անցնեմ ու հարցս ուղղեմ քաղաքային իշխանություններին։
Հարգելի՛
