
Հոկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում, «Պահեստ» խանութի դիմաց 25-ամյա Արման Ա․-ն իր վարած «Ford Tranist» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Գոհար Պ․-ին,- գրում է Shamshyan-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն, տեղում արձանագրել է վրաերթի ենթարկված կնոջ մահը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
