Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/10/2026
share

Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում դասվարը բռնություն է կիրառել 2-րդ դասարանցու նկատմամբ

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին հարվածներ  է հասցրել 2-րդ դասարանի աշակերտուհուն՝ նաև ցուցափայտով։

Shamshyan.com-ին 7 տարեկան երեխայի մորաքույրը պատմել է, որ ուսուցչուհին աշակերտուհուն սկզբում հարվածել է դասասենյակում, ինչի հետևանքով երեխան վախից դուրս է վազել:

Տեսանյութում երևում է, որ միջանցք դուրս եկած երեխան մյուս ձեռքով շոյում է ցավացող ձեռքը, այդ ժամանակ ուսուցչուհին դուրս է գալիս ու դարձյալ ծեծելով՝ երեխային դասասենյակ տանում։

«Ծեծելուց հետո երևի երեխան վատանում է կամ ինքնազգացողությունն է վատանում, չգիտեմ, տանում է սանհանգույց, երեխուն լվացացնում, սթափեցնում, բերում է: Իսկ երբ որ տուն է հասնում, արդեն երեխու պարանոցը, ձեռքերը ուռած, երեխան էնքան լացել է, աչքերը ուռած էր»,- պատմել է մորաքույրը։

Երեխայի նկատմամբ նույն ուսուցչուհի կողմից էլի են ծեծի դեպքեր եղել, բայց երեխայի հարազատները ոստիկանություն չեն դիմել․ «Պարբերաբար ինքը ծեծել է, եղել են հարվածներ, բայց երբեք չի բողոքել երեխան, բայց այս կարգի՝ ձեռքով և ցուցափայտով»,- ասել է մորաքույրը։

Երեխայի մայրը ոստիկանություն չի դիմել նաև այս դեպքով, որովհետև, չի ցանկանում, որ ուսուցչուհին քրեական պատասխանատվության ենթարկվի։

«Միայն կցանկանա, որ ուսուցչուհին ամբողջությամբ ազատվի աշխատանքից իր այս վերաբերմունքի համար: Կամ գոնե դասղեկ չաշխատի, թող ուսուցիչ աշխատի մենակ»,-ասել է բռնության ենթարկված  երեխայի մորաքրոջը։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին և այդ օրվանից երեխան վախից չի գնում դպրոց։

facebook sharing button facebook