
Այսօր ԱԺ-ում լարված իրավիճակ ու հրմշտոց է սկսկվել «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև։
Պատճառը՝ ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթը, որում նա հայտարարել է, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պետքկան միջոցների վատնում է արել։
Ելույթին ի պատասխան ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անջատել է Ղազարյանի խոսափողը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն սկսել են գոռալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ուղղությամբ։
Իրավիճակն այնքան է լարվել, որ իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն անցել են ծեծկռտուքի և հրմշտոցի՝ հնչեցնելով փոխադարձ վիրավորանքներ։
