
Վերելակի խափանման պատճառով մոտ 20 մարդ արգելափակվել է Բեռլինի «Funkturm» 147 մետր բարձրությամբ հեռուստաաշտարակում,-տեղեկացնում է Syri.net-ը։
Այցելուներից 15-ը մնացել են աշտարակի ռեստորանում, իսկ 4-ը՝ գետնից շուրջ 126 մետր բարձրության վրա՝ դիտահարթակում։
Արգելափակված այցելուները չեն կարողացել իջնել վթարային աստիճաններով, որոնք բաղկացած են մի քանի հարյուր աստիճանից։ Փրկարարական խմբերը դիտարկել են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ ամբարձիչի կիրառումը։
Ի վերջո, վերելակ արտադրող ընկերության մասնագետներին հաջողվել է սարքը փոխադրել վթարային ռեժիմի, ինչից հետո մարդիկ ցածր արագությամբ կարողացել են իջնել ցած։ Փրկարարական գործողությունը տևել է մոտ մեկուկես ժամ։
