
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» (ՀՕՄԿ) ներկայացրել է սեպտեմբերի 20-26-ը ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակության դիտարկման արդյունքները: Ըստ այդմ՝ սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցումներ են արձանագրվել հետևյալ բնակավայրերում.
Վանաձոր.
Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ սեպտեմբերի 21-ին և 26-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածքում՝ սեպտեմբերի 22-ին և 26-ին,
Հերացի փողոցի հարակից տարածքում՝ սեպտեմբերի 25-ին:
Ալավերդի.
Սանահին Սարահարթում՝ սեպտեմբերի 22-ին, 24-ին և 26-ին:
(Դեբեդի փողոցի հարակից տարածքում փոշու ՍԹԿ-ն չի գերազանցվել):
Հրազդան.
Փոշու թույլատրելի նորման գերազանցվել է սեպտեմբերի 21-23-ը և 25-ին:
Գյումրի.
Գերազանցում է արձանագրվել սեպտեմբերի 25-ին:
