Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/10/2026
share

Ձերբակալվել է Վանաձորի ավագանու «Ասլանյան դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է Վանաձորի ավագանու «Ասլանյան դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը, Այս մասին տեղեկացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ըստ կոմիտեի՝ Օհանյանն ու ևս մեկ քաղաքացի ձերբակալվել են ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Արթուր Օհանյանը «Հայաստան» կուսակցությունների դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու էր։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին դաշինքի նախընտրական ցուցակում նա  23-րդ համարն էր զբաղեցնում։

 

Օհանյանը «Հայաստան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի  շտաբի ղեկավարն էր և ակտիվ քարոզարչական գործունեություն էր իրականացնում Վանաձորում  ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում։

facebook sharing button facebook