Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/10/2026
share

Հորդորում ենք իրականացնել բերքահավաք․ ՇՄՆ

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C ։ Այս մասին հայտում է ՇՄ նախարարությունը և բերքի հնարավոր կորուստներից խուսափելու համար գյուղատնտեսներին հորդորում է կատարել բերքահավաք։

 

ՀՀ Հիդրոօդերևությաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ Երևանում հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

 

facebook sharing button facebook