
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը նշել է, որ այս պահին Ռուսաստանի կողմից Հայաստանի համար գազի գնի բարձրացման որևէ ազդակ չկա։
«Երբ լինի ազդանշան, երբ լինի իրավիճակ, այդ ժամանակ էլ կմտածենք դրա մասին»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ կառավարությունը պարբերաբար քննարկում է իրավիճակի հնարավոր փոփոխությունների հետ կապված տարբեր սցենարներ։
«2018 թվականից ի վեր ամեն տարի առնչվում եմ այս իրավիճակին, քանի որ այդ հարցերը մշտապես բարձրացվում են։ Մենք քննարկում ենք տարբեր սցենարներ, սակայն այս պահին նման ազդանշան չունենք»,- ասել է Փաշինյանը։
