Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/10/2026
share

«Անպատեհ եմ համարում և ինքս էլ պարզաբանումներ են փորձել ստանալ, թե ինչն է եղել պատճառը»․ Փաշինյանի արձագանքը սեպտեմբերի 27-ի համերգին

Կառավարության այսօրվա նիստից հետո հերթական ճեպազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի,  լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին ուղերձով հանդես չեկավ, փոխարենը Հանրայինի եթերում հեռարձակվեց Թաթա Սիմոնյանի համերգը, որն անգամ գիշերը կրկնվեց։ Երևույթը բուռն քննադատության էր արժանացել։

Արդյոք պետք էր պատասխանատվության ենթարկել նման քայլի համար։ Հանրայինի ղեկավար կազմից արդյոք չպիտի ենթարկվեն պատասխանատվության։ Փաշինյանը, ի պատասխան, արձագանքել է՝ «Ես, իհարկե, անպատեհ եմ համարում և ինքս էլ պարզաբանումներ են փորձել ստանալ, թե ինչն է եղել պատճառը։ Բայց ես ինքս ինձ հարց եմ տալիս, օրինակ, 2032 թվի սեպտեմբերի 27 կարելի՞ է ինչ որ մի զվարճալի թողարկում ունենալ հեռուստաեթերում, թե՞ չէ։ Սրանք հարցեր են և մենք պետք է հասկանանք, որ գտնվում ենք մի տրանսֆորմացիոն շրջանում, որտեղ, այո, կլինեն նման դեպքեր։

Երբ լրագրողները հիշատակել են ապրիլի 24-ին նման միջոցառումների մասին, Փաշինյանը նկատել է, որ  ապրիլի 24-ը Հայաստանի տոների և հիշատակի մասին օրենքով սահմանված է որպես հիշատակի օր։ «Հանրային հեռուստատեսության պարզաբանումն այն էր, որ իրենք, ըստ ամենայնի, մի քիչ էլ ավտոմատի վրա դրած առաջնորդվում են օրենքով, օրենքի տրամաբանությամբ։ Այսինքն՝ ապրիլի 24-ը Հայաստանում պաշտոնապես հիշատակի օր է։ Իսկ նոյեմբերի 7, նոյեմբերի 9, 10-ին կարելի՞ է, թե չի կարելի»։

«Դա նշանակում է, որ Հայաստանում բոլոր հարսանիքները և զվարճալի հաղորդումները պետք է փակել, որովհետև մեր պատմության մեջ կա առնվազն 365 ողբերգական օր։ Դուք մեր պատմությունը լավ չգիտեք, մեր պատմության մեջ կա 365 ողբերգական օր։ Ուրեմն, հարսանյաց սրահներն էլ եկեք փակենք, ռեստորանները, հեռուստատեսությունները, երգիչներին էլ արգելենք, երգել։ Դրա համար կա օրենք և պետք է առաջնորդվել օրենքով»։

facebook sharing button facebook