
2027 թվականի հունվարից պետական ծառայողների սոցիալական փաթեթի ծրագիրը կդադարեցվի,-այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ 2012 թվականից գործող ծրագիրն արդեն կատարել է իր գործառույթը և կորցրել արդիականությունը։ Սոցիալական փաթեթի փոխարեն աշխատող քաղաքացիներին կտրամադրվի բժշկական ապահովագրություն, որը 2027 թվականի հունվարից հասանելի կլինի նաև ամսական 200 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացողներին։
Թորոսյանը նշել է, որ սոցփաթեթը նախատեսված էր պետական աշխատողների որոշակի խմբի համար և ժամանակին դիտարկվել է որպես աշխատավարձի բարձրացմանը փոխարինող միջոց։ Նախարարը հայտնել է նաև, որ նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ հասնելով 47 հազար դրամի։
