
Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ գյուղում ՏԻՄ ընտրության օրն անցել է առանց մրցակցության։ Ֆերիկը խոշորացված չէ, և այստեղ ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով․ բնակիչներն ընտրում են թե՛ ավագանու անդամներին, թե՛ համայնքի ղեկավարին։
Սակայն ընտրության ելքն այստեղ կանխորոշված է վաղուց․ ավագանու 5 տեղի համար առաջադրվել էր ընդամենը 5 թեկնածու։ Եթե թեկնածուներից որևէ մեկը զրո ձայն չստանա, բոլորն էլ ինքնաբերաբար կընտրվեն։ Այդպես էլ եղավ Ամենաքիչ ձայները հավաքել էր Սամել Խուդոյանը, ընդամենը 7 ձայն սակայն նա նույնպես անցել է
Ընտրողների մասնակցությունը և փաստացի բնակչությունը
Ընտրություններին 269 ընտրողից ընդհանուր առմամբ մասնակցել է 77 մարդ։ 2021 թվականի ավագանու ընտրություններին 269 ընտրողից դարձյալ մասնակցել էր 77-ը, և այն ժամանակ 9 ձայնն էլ բավարար էր եղել ավագանու անդամ ընտրվելու համար։ այս անգամ 7-ը ։ Ֆերիկում հաշվառված է 496 բնակիչ, սակայն համայնքում փաստացի ապրում է 395-ը։
Դիտորդական առաքելության նախնական գնահատականը
«Անկախ դիտորդ» դաշինքը հրապարակել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման նախնական գնահատականը։ Ֆերիկ համայնքում ավագանու 5 մանդատի համար առաջադրվել էր 5 թեկնածու, ինչը երաշխավորում էր նրանց ընտրվելը նույնիսկ 1 քվե ստանալու պարագայում։ Բացի այդ, Ֆերիկում ավագանու թեկնածուների ցանկում կին չկար։
Ո՞վ, որքա՞ն ձայն հավաքեց
ԱԲԱՍՅԱՆ ՔՅԱՐԱՄ ԶՈՐԲԱՅԻ 15
ԽՈՒԴՈՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՄԱԴԻ 7
ՄՐԱԴՅԱՆ ՏԻՏԱԼ ՇԱՄՈՅԻ 12
ՇԱՄՈՅԱՆ ՄԱՋԻԹ ԱԳԻՏԻ 9
ՇԱՌՈԵՎ ԶՈՀՐԱԲ ՄԱՄԵԻ 12
ՔՅԱԼԱՇՅԱՆ ԹՈՌՈՒՆ ԱՄԱՐԻ 18
