
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է Ռուսաստանից արտահանել 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ գումար դեպի ԵԱՏՄ երկրներ (Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան), ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։ Համապատասխան հրամանագիրը ՌԴ նախագահը ստորագրել է սեպտեմբերի 29-ին, հաղորդում է TASS պետական գործակալությունը։
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին այս երկրներ գումար արտահանելն արգելվում է՝ անկախ գումարի չափից։
1 միլիոն ռուբլին գերազանցող գումարները հնարավոր է արտահանել միայն միջազգային օդանավակայանների միջոցով՝ հաշվից արժույթը կանխիկացնելու վերաբերյալ բանկային քաղվածքների առկայության դեպքում։
Արգելքը խախտելու դեպքում ամբողջ կանխիկ գումարը կառգրավվի, ասվում է հրամանագրում։
Ավելի վաղ ֆիզիկական անձանց համար սահմանափակումը կազմում էր 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, իսկ սահմանափակումները չէին տարածվում Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի վրա, նշում են «Վեդոմոստի» պարբերականից։
