Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/9/2026
share

Գազամատակարարման պլանային անջատումներ՝ Լոռու և Կոտայքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Կոտայքի մարզի Բջնի բնակավայրում, Վանաձոր, Ալավերդի քաղաքների որոշ հասցեներում, Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում։

 

Պլանային աշխատանքների նպատակով սեպտեմբերի 29-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Բջնի բնակավայրի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-4, ՔՇՀ-7, Վերածննդի և Փարաջանովի փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի  և ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

 

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

facebook sharing button facebook