Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/9/2026
share

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում

Հարգելի՛ հեռուստադիտողներ,

 

Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։

 

Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։ Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հանրային հեռուստաընկերությունը։

 

Ավելի վաղ սոցցանցերում գրառումներ էին արվել, որոնցում քաղաքացիները Հանրային հեռուստաընկերության պահվածքը սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը անընդունելի էին համարել՝ հեռարձակված համերգի պատճառով։  

facebook sharing button facebook