Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/9/2026
share

Նախնական տվյալներով Թումանյանի և Լերմոնտովոյի գործող ղեկավարները վերընտրվել են

Նախնական տվյալներով Քաղաքացիական Պայմանագիրը Թումանյան համայնքում  ստացել է քվեների 95.1%ը կամ 2390 քվե։ Այսպիսով՝ Սուրեն Թումանյանը վերընտրվլ է Թումանյանի համայնքապետի պաշտոնում։ Թումանյան համայնքում ընտրություններին մասնակցել են 2520 ընտրողներ։ Դեմ քվեարկողների թիվը 123 է կամ ընտրողների 4.9%, անվավեր քվեաթերթիկները 7-ն են։

Ինչ վերաբերվում է Լերմոնտովոյում առաջադրված անկուսակցական Էդիկ Չախալյանին, ում թեկնածությունը սատարում էր Քաղաքացիական Պայմանագիրը, նա վերընտրվել է Լերմոնտովո համայնքի ղեկավարի պաշտոնում Լերմոնտովոյում, ուր անցկացվում էր մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, մասնակցել են 216 ընտրողներ։ Էդիկ Չախալյանի օգտին քվեարկել է 202 քաղաքացի կամ ընտրողների  96.6%

 

Դեմ  և անվավեր քվեաթերթիկները հավասար են՝ 7-ական։

facebook sharing button facebook