Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/9/2026
share

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը։ Հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին։

Հրշեջ-փրկարարները շարունակում են հրդեհի մարման աշխատանքները և միջոցներ ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրությունում։

facebook sharing button facebook