
Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են։ Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին։ Հայտնում է «Հայաստնի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
Նշենք, այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում։
Հրշեջ-փրկարարները ներկա պահին իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ են ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։
Դեպքի վայրում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները։
«Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են՝ Պուշկինի փողոցը, Եկմալյան փողոցը, Տերյան փողոցը, Պապ թագավոր փողոցը, Սարյան փողոցը, Բուզանդի փողոցը, Փարպեցու փողոցը, Ֆրիկի փողոցը, Թումանյանի փողոցը, Արամի փողոցը, Հյուսիսային պողոտան, Ծիծեռնակաբերդի խճուղին, Քըրք Քըրքորյան փողոցը և Մոնթե Մելքոնյան փողոցը։
Ըստ ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության՝ ստորև նշված հասցեներում, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումն առաջիկա ժամերի ընթացքում կվերականգնվի՝ այլընտրանքային սնուցման միջոցով։
