Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/9/2026
share

Քվեաթերթիկի ձևաչափի և ծրարի չափերի նման անհամապատասխանություն թիվ 28/1 և 28/2 ընտրական տեղամասերում․ Ականատես

«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդները թիվ 28/1 և 28/2 ընտրական տեղամասերում արձանագրել են, որ մեծամասնական ընտրակարգով քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկը քվեարկության ծրարում տեղադրելուց հետո ծրարի կտրված անկյունից մասնակի տեսանելի են մնում քվեաթերթիկի վերջին երկու տողերի հատվածները։

Քվեաթերթիկում թեկնածուների սահմանված հերթականության պայմաններում տեսանելի հատվածները հնարավորություն են տալիս նույնականացնելու առնվազն վերջին թեկնածուներին և, կախված քվեաթերթիկի դիրք

ից ու կատարված նշման տեսանելիությունից, պարզելու կամ բացառելու նրանց օգտին քվեարկելու հանգամանքը։

Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեաթերթիկի նմուշը պետք է սահմանվի այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը։

Քվեարկության գաղտնիությունը ենթադրում է, որ քվեաթերթիկը ծրարում տեղադրելուց հետո հնարավոր չպետք է լինի դրա արտաքին զննմամբ որևէ տեղեկություն ստանալ ընտրողի կատարած ընտրության վերաբերյալ՝ այդ թվում նույնականացնել թեկնածուներին և պարզել կամ բացառել նրանց օգտին քվեարկելու հանգամանքը։

Հետևաբար, քվեաթերթիկի ձևաչափի և ծրարի չափերի նման անհամապատասխանությունը վտանգում է քվեարկության գաղտնիությունը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ իրենց լիազորությունների շրջանակում անհապաղ գնահատել արձանագրված խնդիրը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ քվեարկության գաղտնիությունն ապահովելու և ընտրողի քվեարկության բովանդակության վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու հնարավորությունը բացառելու համար

facebook sharing button facebook