Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/9/2026
share

Ընտրատեղամասում կտրոնները չեն կնքվել․ «Ազատ քվե» դիտորդական առաքելություն

Թումանյան համայնքի թիվ 24/1 ընտրատեղամասում ժամը 08:47-ի դրությամբ դիտորդներն արձանագրել են, որ ընտրատեղամասում կտրոնները չեն կնքվել հանձնաժողովի համապատասխան անդամի կողմից։

Դեպքը նկատելուց հետո հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է։ Կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ դեպքի մասին տեղեկացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այս մասին հայտնում է «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը, որն այսօր դիտարկում է Թումանյան համայնքի ընտրությունը։

 

https://www.facebook.com/photo?fbid=122141943488954730&set=a.122106608276954730

facebook sharing button facebook