Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/9/2026
share

4 համայնքում ՏԻՄ ընտրությունների մասնակցության նախնական տվյալները ժամը 11:00-ի դրությամբ․ԿԸՀ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-7.98%

Լոռու մարզի Թումանյան համայնք-13.91%

Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-5.07%

Կոտայքի մարզի Արզնի համայնք-8.49%

«Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 19 տեխնիկական սարքավորումներ։

Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է դիտորդական առաքելություն՝  «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք։  Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 11 զանգվածային լրատվության միջոց։

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12:00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

facebook sharing button facebook