
Արարատի և Արմավիրի ծիրանի այգիներից մինչև Արարատյան դաշտի ծաղկային տնտեսություններ ու Գյումրու տեքստիլի արտադրամասեր․ Հայաստանի տարբեր ոլորտների արտադրողները շուտով ավելի հեշտորեն կկարողանան մրցել եվրոպական շուկայում։
Առաջիկա շաբաթներին համապատասխան կարգավորումների ստորագրումից և հրապարակումից հետո ավելի քան 300 ապրանքախումբ երկու տարի ժամկետով ԵՄ շուկա կմտնի առանց ներմուծման մաքսատուրքի, ինչը նոր հնարավորություններ կստեղծի հայ արտահանողների համար և կնպաստի նրանց արտադրության թիկունքում կանգնած համայնքների ու ընտանիքների բարեկեցությանը։
