Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/9/2026
share

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։

2020թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:10-ին, Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսեց պատերազմը:

Այն տևեց 44 օր և ավարտվեց նույն թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրմամբ։

 

Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։

 

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք:

 

Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Այսօր Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ՝ զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց հոգիների խաղաղության համար։

Հազարավոր քաղաքացիներ, զոհվածների հարազատներ սեպտեմբերի 27-ին այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսների հիշատակը։ Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ՝ զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց հոգիների խաղաղության համար։

facebook sharing button facebook