Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/9/2026
share

ՏԻՄ ընտրություններ են Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

Ամենամեծ ընտրազանգվածը Լոռու մարզի Թումանյան համայնքում է՝ 4,198 ընտրող։ Կոտայքի մարզի Արզնիում ընտրողների թիվը 1,979 է, Լոռու Լերմոնտովոյում՝ 612, իսկ Արմավիրի մարզի Ֆերիկում՝ ընդամենը 163։

 

ՀՀ Կենտրանական ընտրական հանձնաժոովը տեղեկացնում է, որ ժամը 08:00-ից բացվել են բոլոր 14 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։ Տեղամասերը բաց կլինեն մինչև 20։00-ն։

Օրվա ընթացքում հրապարակվելու են նաև մասնակցության միջանկյալ տվյալները։ Տեղամասային հանձնաժողովները մասնակցած ընտրողների թվի մասին տեղեկությունները հաղորդելու են օրվա ընթացքում մի քանի անգամ՝ 11։00-ի, 14։00-ի, 17։00-ի և 20։00-ի դրությամբ։

 

Հիշեցնենք՝ Թումանյանում անցկացվում է ավագանու համամասնական ընտրություն, իսկ մյուս երեք համայնքներում ընտրությունները մեծամասնական են։ Լերմոնտովոյում բնակիչներն ընտրելու են համայնքի ղեկավար և ավագանու անդամներ, Արզնիում և Ֆերիկում՝ ավագանու անդամներ։

facebook sharing button facebook