Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/9/2026
share

Բոտսվանան հայ ուռուցքաբան Գևորգ Թամամյանին առաջադրել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին։ Նրա թեկնածությունն առաջադրել է Բոտսվանայի Հանրապետությունը,- այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։։

 

Թամամյանը շնորհակալություն է հայտնել Բոտսվանայի նախագահ Դումա Գիդեոն Բոկոյին և երկրի կառավարությանը՝ վստահության համար։ Ներկայացնելով իր տեսլականը՝ նա ընդգծել է, որ ԱՀԿ-ն պետք է դառնա ավելի արագ արձագանքող, արդյունավետ և անդամ պետությունների հետ սերտ համագործակցող կազմակերպություն։

 

«Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով կապրի»,- նշել է Թամամյանը՝ անդրադառնալով մանկական ուռուցքաբանության ոլորտում իր աշխատանքային փորձին։ աՆրա խոսքով՝ առաջիկա ամիսներին նախատեսում է հանդիպումներ և քննարկումներ ունենալ ԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ աշխարհի տարբեր տարածաշրջաններում։

facebook sharing button facebook