
Փորձագետները կարծում են, որ Թրամփը հրապարակել է Սի Ծինփինի հետ արհեստական բանականությամբ խմբագրված լուսանկար։ Խոսքը Truth Social-ի իր պաշտոնական էջում տեղադրված այն նկարի մասին է, որտեղ նա Չինաստանի ղեկավարի հետ կանգնած է Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայի կարմիր գորգին: Այդ լուսանկարում Դոնալդ Թրամփի դեմքն անվրդով է, թեև լրատվամիջոցների տարածած իրական կադրերում երևում է ինչպես է նրա դեմքը ջղաձգվում կործանիչների աղմուկից։
Դրեքսելի համալսարանի տվյալների վերլուծության փորձագետ Մեթյու Ստամը AFP-ին հայտնել է, որ Թրամփի հրապարակած նկարում «գրեթե հաստատ» երևում են գեներատիվ արհեստական բանականության հետքեր։ Օրինակ՝
- Truth Social-ի նկարում Սպիտակ տան ղեկավարը կրում է միագույն կապույտ փողկապ և միայն մեկ ձեռնոց, մինչդեռ իրականում նա եղել է շերտավոր փողկապով և երկու ձեռնոցով։
- Հետնապլանում կանգնած կնոջ կոշիկները նույնպես տարբերվում են։
Հանգիստ Սիի ֆոնին Թրամփի դեմքը ծամածռելու տեսանյութերն ու լուսանկարները ծաղրի առարկա են դարձել, այդ թվում՝ հայտնի հաղորդավար Ջիմի Ֆելոնի կողմից։ Օգտատերերը նաև նկատել են, որ ԱՄՆ նախագահը ձեռնոցներով ու վերարկուով է եղել մոտ 18°C ջերմաստիճանի պայմաններում։
