Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/9/2026
share

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 25-ից սկսած՝ արևադարձային տաք օդի ալիքն աստիճանաբար կնահանջի, իսկ սեպտեմբերի 28-ից այն իր տեղը կզիջի արևմուտքից ներթափանցող տեղումնաբեր ցիկլոնին։ Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, հանրապետության մյուս մարզերում՝ 2-4 աստիճանով։

 

 

Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։ Սեպտեմբերի 25-26-ին, հիմնականում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի առանձին հատվածներում, սեպտեմբերի 28-ին կեսօրից հետո և 29-30-ին շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Սեպտեմբերի 27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

facebook sharing button facebook