Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/9/2026
share

ժանգագույն ջուր Երևանի մի քանի վարչական շրջաններում․ ջրամատակարարումը դադարեցվել է

Սեպտեմբերի 23-ի երեկոյան վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը։ Վթարի հայտնաբերումից անմիջապես հետո ջրատարից սնվող տարածքներում ջրամատակարարումը դադարեցվել է, հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։

Պղտոր ջուր և դադարեցված ջրամատակարարում

Վթարի հետևանքով Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր և այլ վարչական շրջանների բնակիչներ ահազանգում էին, որ ծորակից ժանգանման ջուր է հոսում։ Նշված համայնքների տասնյակ հասցեներում ջրամատակարարումը դադարեցվել է։

«Վեոլիա ջրից» հայտնում են, որ նման խոշոր վթարների դեպքում ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։ Ջրի որակի վերահսկողությունը շարունակվել է նաև վթարի ընթացքում։ Ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն։

Աշխատանքները 6 մետր խորության վրա

«Սակայն այս պահին առավել խնդրահարույց է ջրատարի տեխնիկական վիճակը։ Ստեղծված իրավիճակը պահանջում է լրացուցիչ մասնագիտական լուծումներ։ Ամբողջ գիշեր Վեոլիա Ջուր ընկերության մասնագետները լուսարձակների ներքո աշխատել են 6 մետր խորությամբ վթարի վայրում։

Թեպետ այս պահին ընկերությունը տեխնիկական և ինժեներական հնարավոր բոլոր լուծումներով փորձում է բնակավայրերում ջրամատակարարում ապահովել այլ տարածքներից, սակայն հաշվի առնելով վթարի բարդությունն ու ջրատարի տեխնիկական վիճակը՝ որոշ բնակավայրերում ջրամատակարարման խնդիրները, ցավոք, հնարավոր չէ բացառել»,- հայտնում են ընկերությունից։

facebook sharing button facebook