Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/9/2026
share

Աղի լճի տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը․ Երևանի քաղաքապետարան

Աղի լճի տարածքում երեկ տեղի ունեցած շինարարական աշխատանքները հանրության բուռն դժգոհությանն էր արժանացել։ Շատերը մտահոգություն էին արտահայտել հատկապես եղեգնուտների վնասման վերաբերյալ։

Երևանի համայնքապետրանը այսօր արձագանքել է, նշելով, որ բարեկարգումն իրականացվում է տեղի բնակիչների առաջարկով․

«Հարկ է ընդգծել, որ տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։ Կարևոր է նաև արձանագրել, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։

Միաժամանակ հարկ է նշել, որ այս պահին տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։

Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը։

Աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կներկայացվի ամբողջությամբ՝ հստակեցնելով, թե ինչ աշխատանքներ են իրականացվում, ինչ նպատակով և ինչ արդյունք է նախատեսվում ունենալ։

Կոչ ենք անում այս թեմայի շուրջ չտարածել չճշտված տեղեկություններ և հանրային քննարկումը կառուցել փաստերի ու ստույգ տեղեկատվության հիման վրա»,-նշված է հաղորդագրությունում։

facebook sharing button facebook