Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/9/2026
share

Մեծ քանակով սնդիկ կրող գերմանական սուզանավը բնապահպանական խնդիր՝ Նորվեգիայի համար

Նորվեգական Ֆեդյե կղզուց դեպի արևմուտք՝ ծովի հատակին, ջրի մակերեսից մոտ 150 մետր խորության վրա, գտնվում է Գերմանիայի ռազմական պատմության մի մասնիկը՝ U-864 սուզանավը, որն այդտեղ է մնացել ավելի քան ութ տասնամյակ՝ բաժանված երկու մասի և կրելով բեռ, որը մինչ օրս բնապահպանական վտանգ է ներկայացնում,- տեղեկացնում է Euronews-ը։

 

Պատմական փաստաթղթերի համաձայն՝ U-864 սուզանավը տեղափոխում էր մեծ քանակությամբ սնդիկ։ Ճապոնիայից ստացված պատվերը նախատեսում էր 1867 տարա։ Սնդիկը նավաբեկությունից հետո մնացել է սուզանավի բեկորների մեջ։

 

1945 թվականի փետրվարին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը թևակոխում էր իր վերջին փուլը, U-864-ը շարունակում էր կատարել հատուկ առաքելություն։ Գերմանական սուզանավին հանձնարարված էր հասնել Ճապոնիա։ Նրա վրա, բացի ռազմական և տեխնիկական սարքավորումներից, կար նաև մեծ քանակությամբ սնդիկ, սակայն սուզանավը նույն թվականին նավաբեկության ենթարկվեց Ֆեդյեի ափերի մոտ։

facebook sharing button facebook