
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի ֆեյսբուքյան էջից։
«Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժինը ձեռնարկել է ԱՆՀԱՊԱՂ վերահսկողական միջոցառումներ, տեղում վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել ու աղմուկ հանել մի տեսանյութ, որտեղ քաղաքացին ահազանում է, որ Երևանի Մաշտոցի 7 հասցեոում գործող խանութում վաճառողը «Դիխլոֆոս» տեսակի չանչասպան նյութ է փչում մրգերի վրա։
