Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/9/2026
share

Հայտնաբերվել են հնարավոր ապօրինի ընդերքօգտագործման գործունեության հատկանիշներ․Էկոպարեկային ծառայություն

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացվող շարունակական կանխարգելիչ-հսկողական միջոցառումների ընթացքում սույն թվականի սեպտեմբերի 14-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության 6-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերվել են հնարավոր ապօրինի ընդերքօգտագործման գործունեության հատկանիշներ։

 

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության կողմից համապատասխան նյութերը փոխանցվել են ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կապանի բաժին, ինչպես նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ իրավախախտին հայտնաբերելու, ինչպես նաև իրենց իրավասության շրջանակում գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

facebook sharing button facebook