Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/9/2026
share

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գրեթե կկրկնապատկվեն․ կառավարությունն ընդունեց օրենսդրական փաթեթը

Հանրային ծառայողների, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գրեթե կրկնակի կբարձրանան։ Համապատասխան օրենսդրական փաթեթն այսօր ընդունեց Հայաստանի կառավարությունը։ Այն առաջիկայում կքննարկի նաև Ազգային ժողովը։

 

Նոր օրենսդրական կարգավորումներով նախագահի աշխատավարձի գործակիցը 19-ից կդառնա 32, այս տրամաբանությամբ նախագահի աշխատավարձը գրեթե կկրկնապատկվի՝ 1.5 միլիոնից կդառնա 2.6 միլիոն։ Վարչապետի աշխատավարձը կդառնա 2 6 միլիոն, փոխվարչապետներինը՝ 2.1 միլիոն ։

Նախարարները ամսական աշխատավարձը կկազմի շուրջ 2 միլիոն դրամ՝ 998 000 դրամի փոխարեն։

Էականորեն կբարձրանան Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովի նախագահների, ուժայինների, դատական իշխանության աշխատավարձերը։ 

Կշարունակի գործել նաև պարգևավճարների գործող համակարգը։ 

facebook sharing button facebook