Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/9/2026
share

Ծանր մետաղներ՝ շրջակա միջավայրում և մարդկանց օրգանիզմում․ ներկայացվեց նոր հետազոտության արդյունքները (տեսանյութ)

2025թ․ սեպտեմբերին չեխական Առնիկա հասարակական կազմակերությունը հետազոտել է Արջուտում ազատ արածող հավի ձվերը։ Չեխիայի հավատարմագրված լաբորատորիայում վերլուծել դրանցում ծանր մետաղների ու կայուն օրգանական աղտոտիչների առկայությունը։

Հետազոտությունն իրականացրել է հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Էկոլուր» ՀԿ-ների հետ համատեղ՝ «Հայաստանի հանքարդյունաբերական շրջանների էկոլոգիական փոխակերպում» ծրագրի շրջանակում՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

 

Արդյունքներն արդեն հայտնի են և խիստ մտահոգիչ։ «Առնիկա»-ի փորձագետները դրանք հանրությանը ներկայացրին օգոստոսի 28-ին Երևանում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական տարածաշրջանների էկոլոգիական փոխակերպում» համաժողովին, ապա նաև՝ Վանաձորում։

 

Առնիկայի փորձագետները նշեցին՝ ձվի համակցված նմուշներից մեկը պարունակել է թունաքիմիկատների չափազանց բարձր կոնցենտրացիաներ, որը համաշխարհային մասշտաբով ծայրահեղ բարձր ցուցանիշ է։

Երկու ձվերի համակցված նմուշներն էլ գերազանցել են պոլիքլորացված բիֆենիլների և դիոքսինանման պոլիքլորացված բիֆենիլների համար եՄ առավելագույն թույլատրելի մակարդակը։

Պոլիքլորացված բիֆենիլները կայուն քիմիական նյութեր են, որոնք կարող են ազդել իմունային, վերարտադրողական, զարգացման և նյարդային համակարգերի վրա։ Դրանց որոշ տեսակներ քաղծկեղածին են։

 

«Մենք նմուշառումներ ենք վերցրել հավկիթների 2 հավաքածուից, և պարզել, որ 2 հավաքածուի դեպքում էլ կայուն օրգանական աղտոտիչները գերազանցում են եվրոպական ընդունված ապահով սահմանաչափերը, և անձամբ ես չէի ուտի այդ ձվերը։

Մենք հայտնաբերել ենք աղտոտիչների ավելի մեծ մակարդակ աղբավայրին մոտ տարածքներում, օրինակ աղբավայր տանող ճանապարհին, ինչպես նաև՝ գյուղի շրջակայքում՝ փոշու մեջ։

Օրինակ հեքսաքլոր ցիկլոհեքսանը, որը հայտնաբերել ենք 2 հավաքածուի մեջ էլ գերազանցում է եվրոպական ընդունված ապահով շեմը 800 անգամ։

Եվ դիոքսինները, և դիոքսինանման թունաքիմիկատները 2 հավաքածուի մեջ էլ գերազանցել են թույլատրելի շեմերը մեկում 4, մյուսում՝ 8 անգամ»,- ասում է Առնիկայի ներկայացուցիչ Նիկոլա Ելինեկը։

 

 

Փորձագետների խոսքով՝ ռիսկի գոտում են հատկապես հղի կանայք և երեխաները, որոնք կանոնավոր օգտագործում են ձու կամ կենդանական ծագման այլ մթերքներ։

 

 

Ձվերից բացի Արջուտում ուսումնասիրվել է նաև փոշին և թափոնները։ Հետազոտվել է  արտաքին փոշու 5, թափոնների՝ 2 նմուշ, որոնցում հայտնաբերվել է կապարի, կադմիումի, սնդիլի, պղնձի բարձրացված պարունակություններ։

 

 

Այրված մալուխերի մնացորդների հետ խառնված մոխրի և հողի նմուշներում կապարը եղել է 6272 մգ/կգ, կադմիումը՝ 2993 մգ/կգ։ Ինչը գերազանցում է թունավորման ԵՄ սահմանվաած վտանգավոր շեմը։

Հետազոտողների խոսքով՝ նշված նյութերը խիստ թունավոր են և կարող են ազդել նյարդային համակարգի վրա, վնասել երիկամները։ Իսկ երկարատև ազդեցությունը կարող է ունենալ նաև քաղցկեղածին ազդեցություն։

 

 

«Նախ, որպեսզի հետագա քայլեր ձեռնարկես, պետք է ունենաս տեղեկատվության որոշակի մակարդակ, մենք արդեն ունենք այդ տվյալները։

2-րդ քայլով՝ մենք արդյունքների մասին տեղեկացրել ենք տեղի բնակչությանը, որովհետև որպեսզի նրանք իմանան ինչ անել, պետք է նախ իմանան ինչ է կատարվում իրենց տարածքներում։

Մենք նաև պատրաստվում ենք պաշտոնական նամակներ ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզային ու պետական իշխանություններին, ներկայացնելով թե հավաքագրված տվյալները, թե առաջարկվող լուծումները։

Եվ այս ամեը իհարկե մենք իրականացնելու ենք մեր տեղական գործընկերների հետ։

Միևնույնն ժամանակ կշարունակենք ճանապարհներ որոնել այլ ուսումնասիրություններ իրականացնելու համար, եթե դա հնարավոր լինի», ասում է Առնիկայի փորձագետ Մարսելա Չերնոչովան։

 

Աղտոտման հնարավոր աղբյուրների թվում մատնանշվում է երկու աղբյուր․ թունաքիմիկատների տեղայնացված օջախ և բաց եղանակով շահագործվող աղբավայր, որը տասնամյակներ շարունակ այրվում է՝ աղտոտելով շրջակա միջավայրը։

Արջուտի աղբավայրի վնասակար ազդեցության մասին խոսվում է տարիներ շարունակ։ Սակայն աղբավայրի թափոների բաց այրումը շարունակում է վտանգել շրջակա միջավայրն ու  մարդկանց առողջությունը։

 

Հետազոտողների խոսքով անհրաժեշտ է անհապաղ գործողություններ ձեռնարկել վտանգավոր ազդեցությունը նվազեցնելու և սննդային պաշարները պաշտպանելու համար․ Պարզել թունաքմիկիատներով ծայրահեղ աղտոտվածության աղբյուրը, ավելի համապարփակ ուսումնասիրություն կատարել, իսկ մինչ այդ չօգտագործել այն կենդանական ծագման մթերքները, որոնց կերի աղբյուրը հստակ չէ։

Հատկապես կարևոր է կանխել աղբավայրի հրդեհները՝ պարբերաբար այն ծածկել հողի շերտով և մաքրել աղտոտված ճանապարհները։

 

 

facebook sharing button facebook