Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/9/2026
share

6 զոհ, 130 անհայտ կորած․Ինդոնեզիայում շարունակվում են որոնումները․ BBC

Ինդոնեզիայում փրկարարական խմբերը երկրորդ օրն է, ինչ փնտրում են  130 մարդու, որոնք անհետ կորել են Ճավայի ծովում մարդատար նավի խորտակումից հետո: Այդ մասին, հղում անելով տեղի փրկարարական ծառայությանը, հաղորդում է BBC-ն։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործողությանը ներգրավված են 622 աշխատակից և մոտ 12 նավ։ Սեպտեմբերի 14-ի առավոտվա դրությամբ զոհվել է վեց մարդ, ևս 107 ուղևոր և անձնակազմի անդամ փրկվել է։

 

Virgo Transport 8 նավը, որը տեղափոխում էր 243 ուղևորի, վթարի է ենթարկվել հանգստյան օրերին մոլեգնած սաստիկ  փոթորկի ժամանակ։ Կատարվում է պատահարի պատճառների հետաքննություն:

 

facebook sharing button facebook