
Գերմանացի ռազմական տնտեսագետ Մարկուս Կոյպը կոչ է արել փակել Ռուսաստանի մուտքը դեպի Բալթիկ ծով: «Եվրոպան նույնպես ունի իր սեփական Հորմուզի նեղուցը: Դա Սկագերակն է», - ասել է Կոյպը՝ նկատի ունենալով Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի միջև գտնվող նեղուցը, որը Բալթիկ ծովից դեպի Հյուսիսային ծով և Ատլանտյան օվկիանոս միակ նավագնացության ուղին է: «Եթե Եվրոպան փակեր Սկագերակը, դա հզոր հարված կլիներ Ռուսաստանին: Սակայն նման քայլը պահանջում է բնավորություն»:
ԵՄ երկրները միայն հիմա են սկսում «թոթափել Ռուսաստանից իրենց վախը և որոշակի ողնաշարի նմանություն ձեռք բերել», - ասել է տնտեսագետը Frankfurter Rundschau թերթին: Նա աջակցել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ նախատեսված նոր պատժամիջոցներին և նախորդ պատժամիջոցները անվանել է անբավարար խիստ: Կոյպը ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը հասկանում է միայն ուժի լեզուն:
Հիշեցնենք, որ Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ տնտեսական և անհատական պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը, որը ուժի մեջ է մտել հուլիսի վերջին, և որոնք կենտրոնանում են այնպիսի առանցքային ոլորտների վրա, որոնք առավել մեծ ազդեցություն ունեն Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա։
Նյութի աղբյուր՝ DW
