Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/9/2026
share

Սևքարի անտառպետության տարածքում հայտնաբերել էշուրջ 1,5 խմ ուռենիով բեռնված ավտոմեքենա

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Սևքարի տեղամասի աշխատակիցները ծառայության ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սևքարի անտառպետության 3-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 1,5 խմ ուռենի տեսակի վառելափայտով: Հայտնում է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը։

«Ավտոմեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ:

Կազմվել է իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն, կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ»,-նշված է հաղորդագրությունում:

facebook sharing button facebook