Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/9/2026
share

«Այս մթնոլորտում բնակիչը ռիսկ կանի՞ գա ու դեմ արտահայտվի»․ Շավարշ Մարգարյան

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Վայքի Զառիթափ բնակավայրում կայացած հանրային քննարկումների ժամանակ էկոակտիվիստ Շավարշ Մարգարյանը հետաքրքվեց, թե արդյոք ստեղծված են այն բոլոր պայմանները, որ մարդիկ կան ու հանգիստ դեմ արտահայտվեն։

«Այս մթնոլորտում բնակիչը ռիսկ կանի՞ գա ու դեմ արտահայտվի»․ հետաքրքրվեց նա,- մենք գնալու ենք, Դուք Երևան, ես Քաջարան, ու էդ մարդը կամ մարդիկ մնալու են էս համայնքում՝ մարդկանց հետ, ովքեր չգիտես ինչու կողմ են, որ իերնց համայնքում թափոններ կուտակվեն»։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին Վայոց ձորի Զառիթափ բնակավայրում նորից հանրային քննարկումներ էին։ Այս անգամ ևսն հանրային քննարկումները նախաձեռնել էր «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն, ով ՇՄ նախարարության կողմից բացասական եզրակացություն ստացալուց հետո, Զառիթափում ոսկու կորզման ֆաբրիկա և պոչամբար կառուցելու նախագծից հանել էր թափոնների կուտակման, այսինքն պոչամբարի հատվածը, և նոր փորձաքննություն սկսել միանգամից երկրորդ փուլով։

Իսկ Պոչամբարի վերաբերյալ հատվածը վերձաևակերպվել էր, որպես թափոնների կուտակման վայր և ներկայացվել հանրային առաջին քննարկման։ Թափոնների կուտակման ձևերի, հնարավոր վնասների մասին հարցերին ընկերության ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել՝ հայտարարելով, որ մասնագետ չէ և այդ հարցերին կարող են պատասխանել փորձաքննությա փուլում երբ կունենան ամբողջական փաթեթը։

Մանրամասները՝ տեսանյութում։

facebook sharing button facebook