
«Այս ձևաչափով հանրային քննարկումը չի կարող իրավազոր լինել,-այսօր՝ Զառիթափում կայացած հանրային քննարկումների ժամանակ հայտարարեց Վայքի բնակիչ Աշոտ Զաքարյանը,- Ես Վայքի բնակիչ եմ, բայց ծնվել են Զառիթափում, համարյա բոլորին դեպքով գիտեմ ուտեսնում եմ, որ այստեղ շատ քիչ մարդ կա համայնքից»։
Նա հայտարարեց, որ իր ասածները անպայման փախանցեն համայնքի ղեկավարին։ Նրա խոսքով 20 մարդը չեն կարող որոշել 10 000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի փոխարեն։ Նա խոսեց նաև ոչ պատշաճ իրազեկման վերաբերյալ, բայց ընկերության ներկայացուցիչ Կարո Միքայելյանը ընդհատեց նրան, հայտարարելով որ կազմակերպչական հարցերի մասին կարող են խոսել հանրային քննարկումներից հետո։
Հիշեցնենք, որ այսօր «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն նոր հանրային քննարկում էր նախաձեռնել ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքում թափոնների տեղադրման օբյեկտ կառուցելու վերաբերյալ։ Օգոստոսին կայացած հանրային քննարկման ժամանակ դեռ հայտարարվեց, որ ոսկու կորզման հետևանքով առաջացող թափոնների կուտակման վայրի համար գործընթաց է սկսվելու։
Մանրամասները՝ տեսանյութում
