Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/9/2026
share

«Վայքի ավագանին որևէ հիմք չունի այսօրվա արդյունքներով նախնական համաձայնություն տա»․ Օլեգ Դուլգարյան

«Վայքի ավագանին որևէ հիմք չունի այսօրվա արդյունքներով նախնական համաձայնություն տա»,-այսօր՝ սեպտեմբերի 11-ին Վայոց ձորի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում կայացած հանրային քննարկումների ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։

Նա իր խոսքում նշեց, որ հանրային քննարկումը ըստ էության հանրային չէ, քանի որ շատ քիչ մարդ է մասնակցում համայնքից։

Հիշեցնենք, որ «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն նոր հանրային քննարկում էր նախաձեռնել ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքում թափոնների տեղադրման օբյեկտ կառուցելու վերաբերյալ։ Օգոստոսին կայացած հանրային քննարկման ժամանակ դեռ հայտարարվեց, որ ոսկու կորզման հետևանքով առաջացող թափոնների կուտակման վայրի համար գործընթաց է սկսվելու։

 Մանրամասները՝ տեսանյութում։

facebook sharing button facebook