Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/9/2026
share

«Եթե ավագանին դրական եզրակացություն տվեց, մենք կբողոքարկենք» Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

ՀՀ Վայոց ձորի Զառիթափ բնակավայրում ընթանում է «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի նոր հանրային քննարկումը։ Այն վերաբերում է ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքում թափոնների տեղադրման օբյեկտ կառուցելուն։

 

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով ծնունդով Վայոց Ձորի մարզից է, մտահոգություններ բարձրացրեց մի շարք խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես նշեց, որ պատշաճ ծանուցում չի իրականացվել, ինչի հետևանքով հանրային մասնակցությունը չի ապահովվել։

 

Անդրադարձավ նաև նախագծի փորձաքննական փաթեթի բացակայությանը, ինչը ևս խնդիր է։ «Մենք պետք է իմանանք ինչի շուրջ ենք քննարկում, եթե չկա փաստաթուղթ։ Եթե մարդկանց ասենք՝ մարդիկ ուզում են թափոնները տեղակայել էս ինչ վայրում, քաղաքացու համար անհասկանալի է, ավագանին որոշում ոնց պետք է ընդունի։ Արդար չի այդ պահանջը։ Եթե ավագանին Եթե ավագանին դրական եզրակացություն տվեց, մենք կբողոքարկենք»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը։

facebook sharing button facebook