Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/9/2026
share

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

 

«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

 

Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,- տեղեկացնում են կառույցից։

 

Հիշեցնենք, որ երեկ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը:

facebook sharing button facebook