Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/9/2026
share

Սեպտեմբերի 10-ից ջերմաստիճանի էական բարձրացում է սպասվում

Հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին 2 օրերին օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում զգալի նվազել է և այսօրվա դրությամբ օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով։

 

Սակայն սեպտեմբերի 10-ից հարավային արևադարձային լայնություններից մեր երկիր կներթափանցեն բավական տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի էական բարձրացում։

 

Սեպտեմբերի 10-14-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-ի հետ համեմատ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 13-14-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին կունենանք +32․․․+34 աստիճան տաքություն։

 

Առաջիկա 5 օրերին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։

facebook sharing button facebook