Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/9/2026
share

Ձերբակալվել են Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը և ևս 7 անձ․ Հակակոռուպցիոն կոմիտե

Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Այս մասին լուրը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»,- նշել են կոմիտեից:

facebook sharing button facebook