
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը:
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ գործընթացի առաջմղման, երկարատև ու կայուն խաղաղության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու» (TRIPP) իրականացման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև երթուղուն առնչվող ենթակառուցվածքների շինարարությունը վերահսկող «TRIPP Development Company»-ի ստեղծման հարցը։
